Հոդված 23
Հոդված 23
Ուժի մեջ մտնելը, տևողությունը և դադարեցումը
1. Սույն Համաձայնագիրը վավերացվում կամ հաստատվում է Պայմանավորվող կողմերի կողմից` իրենց համապատասխան ընթացակարգերի համաձայն:
2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում երկրորդ ամսվա առաջին օրը այն ամսաթվից հետո, երբ վերջին Պայմանավորվող կողմը ծանուցել է մյուս Կողմին, որ պարբերություն 1-ում նշված ընթացակարգերը կատարվել են:
3. Սույն Համաձայնագիրը կիրառվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և Իռլանդիայի նկատմամբ 22(2) հոդվածում նշված ծանուցման ամսաթվին հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը:
4. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով:
5. Սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխությունները կազմվում են առանձին արձանագրությունների տեսքով, որոնք կազմում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը, և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրով սահմանված կարգով:
6. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է, մյուս Պայմանավորվող կողմին պաշտոնապես ծանուցելով և 19-րդ հոդվածում նշված կոմիտեի նախնական խորհրդակցությունից հետո, ամբողջությամբ կամ մասնակիորեն ժամանակավորապես կասեցնել սույն Համաձայնագրի կիրարկումը: Կասեցումն ուժի մեջ է մտնում այդպիսի ծանուցման ամսաթվից հետո երկրորդ օրը։
7. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` մյուս Պայմանավորվող կողմին պաշտոնապես ծանուցելով այդ մասին: Սույն Համաձայնագիրը դադարում է կիրառվել նման ծանուցումից վեց ամիս հետո: