Անցնել բովանդակությանը
ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Սեփական քաղաքացիների հետընդունումը

1. Հայաստանը հետ է ընդունում, անդամ պետության դիմումի հիման վրա և առանց հետագա ձևական (ֆորմալ) պահանջների, բացառությամբ այն պահանջների, որոնք նախատեսված են սույն Համաձայնագրով, բոլոր անձանց, ովքեր չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում հարցում ներկայացրած անդամ պետության տարածք մուտք գործելու, ներկա գտնվելու կամ բնակվելու գործող պայմաններին՝ պայմանով, որ ապացուցված է կամ կարող է հիմնավորված ձևով ենթադրվել, ներկայացված առերևույթ (prima facie) փաստարկների հիման վրա, որ նրանք Հայաստանի քաղաքացիներ են:

2. Հայաստանը հետ է ընդունում նաև

‑1-ին պարբերությունում նշված անձանց անչափահաս չամուսնացած երեխաներին՝ անկախ նրանց ծննդյան վայրից կամ քաղաքացիությունից՝ բացի այն դեպքերից, երբ նրանք ունեն հարցում ներկայացրած պետությունում բնակության անկախ իրավունք կամ ունեն այլ անդամ պետության կողմից տրված վավեր բնակության թույլտվություն և

‑1-ին պարբերությունում նշված անձանց ամուսիններին, ովքեր ունեն այլ քաղաքացիություն կամ չունեն քաղաքացիություն՝ պայմանով, որ նրանք ունենան Հայաստանի տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու իրավունք կամ ստանալու մուտք գործելու և այնտեղ գտնվելու իրավունք՝ բացի այն դեպքերից, երբ նրանք ունեն հարցում ներկայացրած պետությունում բնակության անկախ իրավունք կամ ունեն այլ անդամ պետության կողմից տրված վավեր բնակության թույլտվություն։

3. Հայաստանը հետ է ընդունում նաև անձանց, ովքեր հրաժարվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից անդամ պետության տարածք մուտք գործելուց հետո՝ բացի այն դեպքերից, երբ այդ անձանց առնվազն խոստացվել է հպատակագրում (նատուրալիզացիա) անդամ պետության կողմից:

4. Այն բանից հետո, երբ Հայաստանը դրական է արձագանքում հետընդունման դիմումին, Հայաստանի իրավասու դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունը, անկախ հետ ընդունվող անձի ցանկությունից, միանգամից, անվճար և ոչ ավելի, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հետ ընդունվող անձի վերադարձի համար պահանջվող ճամփորդական փաստաթուղթը` 120 օր վավերականությամբ: Եթե Հայաստանը երեք օրվա ընթացքում չի տրամադրում փաստաթուղթ, ապա ենթադրվում է, որ այն ընդունում է ԵՄ վտարման համար օրինակելի ճամփորդական փաստաթղթի օգտագործումը.1 :

5. Եթե իրավական կամ փաստացի պատճառներով համապատասխան անձը չի կարող փոխադրվել սկզբնապես տրված ճամփորդական փաստաթղթի վավերականության ընթացքում, Հայաստանի իրավասու դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունը երեք օրվա ընթացքում և անվճար տրամադրում է նոր ճամփորդական փաստաթուղթ միևնույն վավերականության ժամանակահատվածով։ Եթե Հայաստանը երեք օրվա ընթացքում չի տրամադրում նոր ճամփորդական փաստաթուղթը, ապա ենթադրվում է, որ այն ընդունում է ԵՄ վտարման համար օրինակելի ճամփորդական փաստաթղթի օգտագործումը.2 :

_____________________

1 ԵՄ Խորհրդի 1994 թվականի նոյեմբերի 30-ի առաջարկությունում ամրագրված ձևին համապատասխան:

2 Նույն տեղում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։