Հոդված 7
Հոդված 7
Սկզբունքները
1. Պահպանելով 2-րդ պարբերության դրույթները` հետ ընդունվող անձի ցանկացած փոխանցման համար, որն իրականացվում է 3-6-րդ հոդվածներում նշված պարտավորություններից որևէ մեկի հիման վրա, պահանջվում է հետընդունման դիմումի ներկայացում հարցում ստացած պետության իրավասու մարմնին:
2. Եթե հետ ընդունվող անձն ունի վավեր ճամփորդական փաստաթուղթ կամ անձը հաստատող փաստաթուղթ, իսկ երրորդ երկրի քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ հարցում ստացած պետության վավեր վիզա կամ բնակության թույլտվություն, ապա տվյալ անձի փոխադրումը կարելի է իրականացնել առանց հարցում ներկայացրած պետության կողմից հարցում ստացած պետության իրավասու մարմնին հասցեագրված՝ 12(1) հոդվածում նշված հետընդունման դիմում կամ գրավոր ծանուցում ներկայացնելու պահանջի:
3. Չխախտելով 2-րդ պարբերության դրույթները՝ եթե անձը արգելանքի է վերցվել հարցում ներկայացրած պետության սահմանային տարածքում՝ ներառյալ օդանավակայաններում, սահմանն անօրինական հատելուց հետո՝ ուղևորվելով անմիջապես հարցում ստացած պետության տարածքից, ապա հարցում ներկայացրած պետությունը հետընդունման դիմումը կարող է ներկայացնել տվյալ անձին արգելանքի վերցնելուց հետո երկու օրվա ընթացքում (արագացված ընթացակարգ):