Անցնել բովանդակությանը
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 105

գործել է մինչև 2015-01-02Բացել ARLIS-ում

Հոդված 105

XXIV բաժնին առնչվող անցումային դրույթներ

1. Անդամ պետությունները 2017 թվականի հունվարի 1-ից կապահովեն «Արդյունաբերական սուբսիդիաներ տրամադրելու միասնական կանոնների մասին» արձանագրության (սույն Պայմանագրի 28-րդ հավելված) 7-րդ կետով նախատեսված՝ Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելը։

Նշված միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից ուժի մեջ են մտնում սույն Պայմանագրի 93-րդ հոդվածի 6-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի, «Արդյունաբերական սուբսիդիաներ տրամադրելու միասնական կանոնների մասին» արձանագրության (սույն Պայմանագրի 28-րդ հավելված) 6-րդ, 15-րդ, 20-րդ, 87-րդ և 97-րդ կետերի դրույթները։

2. Սույն Պայմանագրի 93-րդ հոդվածի և «Արդյունաբերական սուբսիդիաներ տրամադրելու միասնական կանոնների մասին» արձանագրության (սույն Պայմանագրի 28-րդ հավելված) դրույթները չեն տարածվում անդամ պետությունների տարածքներում մինչև 2012 թվականի հունվարի 1-ը տրամադրվող սուբսիդիաների վրա։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։