Անցնել բովանդակությանը

Հոդված 82

գործել է մինչև 2015-01-02Բացել ARLIS-ում

Հոդված 82

Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների հասանելիության ապահովումը

1. Առկա տեխնիկական հնարավորության շրջանակներում անդամ պետություններն ապահովում են էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայություններից անարգել օգտվելու հնարավորություն՝ էլեկտրական էներգիայի (հզորության) մասով անդամ պետությունների ներքին պահանջներն ապահովելու համար նշված ծառայություններն առաջնահերթորեն օգտագործելու պայմանով՝ սույն Պայմանագրի 21-րդ հավելվածի համաձայն միասնական սկզբունքներին և կանոններին համապատասխան։

2. Էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների հասանելիության սկզբունքներն ու կանոնները՝ ներառյալ սույն Պայմանագրի 21-րդ հավելվածում շարադրված գնագոյացման և սակագնային քաղաքականության հիմունքները գործում են Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության առնչությամբ։ Նոր անդամների՝ Միությանն անդամակցելու դեպքում նշված հավելվածում համապատասխան փոփոխություններ են կատարվում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։