Անցնել բովանդակությանը

Հոդված 83

գործել է մինչև 2015-01-02Բացել ARLIS-ում

Հոդված 83

Միության՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորումը և գազի փոխադրման ոլորտում բնական մենաշնորհի սուբյեկտների ծառայությունների հասանելիության ապահովումը

1. Անդամ պետություններն իրականացնում են Միության՝ գազի ընդհանուր շուկայի փուլ առ փուլ ձևավորումը 22-րդ հավելվածի համաձայն՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի 104-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված անցումային դրույթները։

2. Անդամ պետությունները մշակում են Միության՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգն ու ծրագիրը, որոնք հաստատվում են Բարձրագույն խորհրդի կողմից։

3. Անդամ պետությունները Միության շրջանակներում կնքում են գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագիր, որը հիմնված է Միության՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման հաստատված հայեցակարգի ու ծրագրի դրույթների վրա։

4. Առկա տեխնիկական հնարավորությունների, գազափոխադրման համակարգերի ազատ հզորությունների սահմաններում, հաշվի առնելով Միության գազի համաձայնեցված ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռը և հիմք ընդունելով տնտեսավարող սուբյեկտների քաղաքացիաիրավական պայմանագրերը՝ անդամ պետությունները, սույն Պայմանագրի 22-րդ հավելվածով նախատեսված միասնական սկզբունքների, պայմանների և կանոնների հիման վրա, ապահովում են գազի փոխադրման նպատակով անդամ պետությունների տարածքներում տեղակայված գազափոխադրման համակարգերից անարգել օգտվելու՝ մյուս անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների հնարավորությունը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։