Հոդված 13
Հոդված 13
Բարձրագույն խորհրդի որոշումներն ու կարգադրությունները
1. Բարձրագույն խորհուրդն ընդունում է որոշումներ ու կարգադրություններ։
2. Բարձրագույն խորհրդի որոշումներն ու կարգադրություններն ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով):
Բարձրագույն խորհրդի՝ Միությունում անդամ պետության անդամակցության դադարեցման հետ կապված որոշումներն ընդունվում են հետևյալ սկզբունքով` «ընդհանուր համաձայնություն (կոնսենսուս)՝ հանած այն անդամ պետության ձայնը, որը ծանուցել է Միությունում իր անդամակցությունը դադարեցնելու մտադրության մասին»։