Անցնել բովանդակությանը

Հոդված 92

գործել է մինչև 2015-01-02Բացել ARLIS-ում

Հոդված 92

Արդյունաբերական քաղաքականությունը և համագործակցությունը

1. Անդամ պետություններն ինքնուրույն մշակում, ձևավորում և իրականացնում են ազգային արդյունաբերական քաղաքականություն, այդ թվում՝ ձեռնարկում են արդյունաբերության զարգացման ազգային ծրագրեր և արդյունաբերական քաղաքականության այլ միջոցներ, ինչպես նաև սահմանում են արդյունաբերական սուբսիդիաների տրամադրման այնպիսի եղանակներ, ձևեր և ուղղություններ, որոնք չեն հակասում սույն Պայմանագրի 93-րդ հոդվածին:

Միության շրջանակներում անդամ պետությունները ձևավորում են արդյունաբերական քաղաքականություն՝ ըստ արդյունաբերական համագործակցության՝ Միջկառավարական խորհրդի կողմից հաստատվող հիմնական ուղղությունների, և իրականացնում են այն Հանձնաժողովի կողմից տրամադրվող խորհրդատվական աջակցության և իրականացվող համակարգման միջոցով:

2. Միության շրջանակներում անդամ պետություններն արդյունաբերական քաղաքականությունն իրականացնում են հետևյալ սկզբունքների հիման վրա՝

1) իրավահավասարություն և անդամ պետությունների ազգային շահերի հաշվի առնում,

2) փոխշահավետություն,

3) բարեխիղճ մրցակցություն,

4) անխտրականություն,

5) թափանցիկություն:

3. Միության շրջանակներում արդյունաբերական քաղաքականության իրականացման նպատակներն են արդյունաբերական զարգացման արագացումը և կայունության բարձրացումը, անդամ պետությունների արդյունաբերական համալիրների մրցունակության բարձրացումը, նորարարական ակտիվության բարձրացմանն ուղղված արդյունավետ համագործակցության իրականացումը, արդյունաբերական ոլորտում, այդ թվում՝ անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների տեղաշարժման ճանապարհին խոչընդոտների վերացումը:

4. Միության շրջանակներում արդյունաբերական քաղաքականության իրականացման նպատակներն իրագործելու համար անդամ պետությունները կարող են՝

1) միմյանց տեղեկացնել արդյունաբերության զարգացման պլանների մասին,

2) կազմակերպել անդամ պետությունների՝ ազգային արդյունաբերական քաղաքականության մշակման և իրականացման համար պատասխանատու լիազորված մարմինների ներկայացուցիչների կանոնավոր հանդիպումներ (խորհրդակցություններ), այդ թվում՝ Հանձնաժողովի շրջանակներում,

3) մշակել և իրականացնել տնտեսական գործունեության՝ արդյունաբերական համագործակցության համար առաջնահերթ տեսակների զարգացման համատեղ ծրագրեր,

4) մշակել և համաձայնեցնել զգայուն ապրանքների ցանկը,

5) իրականացնել համատեղ նախագծեր, այդ թվում՝ անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու և արդյունաբերական կոոպերացիան խորացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքի զարգացման ուղղությամբ,

6) զարգացնել տեխնոլոգիական և տեղեկատվական ռեսուրսներն արդյունաբերական համագործակցության նպատակների համար,

7) իրականացնել գիտահետազոտական և փորձակոնստրուկտորային համատեղ աշխատանքներ՝ բարձր տեխնոլոգիական արտադրությունները խթանելու նպատակով,

8) իրականացնել խոչընդոտների վերացմանը և փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված այլ միջոցներ:

5. Անհրաժեշտության դեպքում սույն հոդվածի 4-րդ կետում նշված միջոցների իրականացման համապատասխան կարգեր են մշակվում՝ համաձայն Միջկառավարական խորհրդի որոշման:

6. Անդամ պետությունները մշակում են Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները (այսուհետ՝ Հիմնական ուղղություններ), որոնք հաստատվում են Միջկառավարական խորհրդի կողմից, և որոնցում, ի թիվս այլոց, ներառված են տնտեսական գործունեության՝ արդյունաբերական համագործակցության համար առաջնահերթ տեսակները և զգայուն ապրանքները:

Հանձնաժողովը կատարում է Հիմնական ուղղությունների իրականացման տարեկան դիտանցում ու վերլուծություն և, անհրաժեշտության դեպքում, անդամ պետությունների հետ համաձայնեցնելով, պատրաստում է Հիմնական ուղղությունները ճշգրտելու վերաբերյալ առաջարկություններ:

7. Առևտրային, մաքսասակագնային, մրցակցային, պետական գնումների, տեխնիկական կանոնակարգման, ձեռնարկատիրական գործունեության, տրանսպորտի ու ենթակառուցվածքի և այլ ոլորտներում քաղաքականություն մշակելիս ու իրականացնելիս հաշվի են առնվում անդամ պետությունների արդյունաբերության զարգացման շահերը:

8. Նախքան արդյունաբերական քաղաքականության շրջանակներում միջոցներ ձեռնարկելը՝ անդամ պետությունները զգայուն ապրանքների մասով խորհրդակցություններ են անցկացնում՝ միմյանց դիրքորոշումները հաշվի առնելու նպատակով:

Անդամ պետությունները, զգայուն ապրանքների հաստատված ցանկի համաձայն, նախապես միմյանց տեղեկացնում են ազգային արդյունաբերական քաղաքականության իրականացման նախանշվող ուղղությունների մասին։

Անդամ պետությունները Հանձնաժողովի հետ մշակում են նշված խորհրդակցություններն անցկացնելու և (կամ) միմյանց տեղեկացնելու կարգը, որը հաստատվում է Հանձնաժողովի Խորհրդի կողմից:

9. Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցություն իրականացնելու նպատակով անդամ պետությունները Հանձնաժողովի կողմից տրամադրվող խորհրդատվական աջակցության և համակարգման միջոցով կարող են մշակել և կիրառել հետևյալ գործիքները՝

1) փոխշահավետ արդյունաբերական կոոպերացիայի խթանում բարձր տեխնոլոգիական, նորարարական և մրցունակ արտադրանք ստեղծելու նպատակով,

2) համատեղ ծրագրեր և նախագծեր անդամ պետությունների՝ փոխշահավետ հիմունքներով մասնակցությամբ,

3) համատեղ տեխնոլոգիական հարթակներ և արդյունաբերական համախմբեր,

4) այլ գործիքներ, որոնք նպաստում են արդյունաբերական համագործակցության զարգացմանը:

10. Սույն հոդվածը կատարելու համար անդամ պետությունները Հանձնաժողովի մասնակցությամբ կարող են մշակել լրացուցիչ փաստաթղթեր և մեխանիզմներ:

11. Հանձնաժողովն արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններով անդամ պետություններին տրամադրում է խորհրդատվական աջակցություն և համակարգում է նրանց գործունեությունը սույն Պայմանագրով սահմանված լիազորությունների շրջանակներում՝ համաձայն սույն Պայմանագրի 27-րդ հավելվածի:

Սույն հոդվածի նպատակների համար հասկացություններն օգտագործվում են սույն Պայմանագրի 27-րդ հավելվածին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։