Հոդված 106
Հոդված 106
XXV բաժնին առնչվող անցումային դրույթներ
1. «Գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցների մասին» արձանագրության (սույն Պայմանագրի 29-րդ հավելված) 8-րդ կետի առաջին պարբերության դրույթների մասով Բելառուսի Հանրապետության համար մինչև 2016 թվականը անցումային ժամանակաշրջան է սահմանվում, որի ընթացքում Բելառուսի Հանրապետությունը պարտավորվում է նվազեցնել գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության թույլատրելի ծավալը հետևյալ չափով՝
2015 թվականին՝ 12 տոկոսով,
2016 թվականին՝ 10 տոկոսով։
2. Առևտրի վրա խաթարող ազդեցություն ունեցող միջոցների թույլատրված մակարդակի հաշվարկման մեթոդաբանությունը, որը նախատեսված է «Գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցների մասին» արձանագրության (սույն Պայմանագրի 29-րդ հավելված) 8-րդ կետի երկրորդ պարբերությամբ, մշակվում և հաստատվում է մինչև 2016 թվականի հունվարի 1-ը։
3. «Գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցների մասին» արձանագրության (սույն Պայմանագրի 29-րդ հավելված) 8-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված պարտավորությունները Բելառուսի Հանրապետության համար ուժի մեջ են մտնում ոչ ուշ, քան 2025 թվականի հունվարի 1-ը։
Բաժին XXVIII
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ