Հոդված 26
Հոդված 26
Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) հաշվեգրումն ու բաշխումը
Վճարված (գանձված) ներմուծման մաքսատուրքերը ենթակա են հաշվեգրման և բաշխման անդամ պետությունների բյուջեների միջև։
Ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրումն ու բաշխումը, անդամ պետությունների բյուջեների եկամուտների կազմ դրանք փոխանցելն իրականացվում են սույն Պայմանագրի 5-րդ հավելվածի համաձայն։