Հոդված 44
Հոդված 44
Սակագնային քվոտաները
1. Միության մաքսային տարածք ներմուծվող՝ երրորդ երկրների ծագման գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների նկատմամբ թույլատրվում է սահմանել սակագնային քվոտաներ, եթե նույնանման ապրանքներ արտադրվում (արդյունահանվում, աճեցվում) են Միության մաքսային տարածքում:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ապրանքների նկատմամբ, որոնք Միության մաքսային տարածք են ներմուծվում սահմանված սակագնային քվոտայի չափի սահմաններում, կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի համապատասխան դրույքաչափերը:
3. Միության մաքսային տարածք ներմուծվող՝ երրորդ երկրների ծագման գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների նկատմամբ սակագնային քվոտաների սահմանումը և սակագնային քվոտաների չափերի բաշխումն իրականացվում են սույն Պայմանագրի 6-րդ հավելվածով նախատեսված կարգով: