Անցնել բովանդակությանը

Հոդված 33

գործել է մինչև 2015-01-02Բացել ARLIS-ում

Հոդված 33

Միության արտաքին առևտրային քաղաքականության նպատակներն ու սկզբունքները

1. Միության արտաքին առևտրային քաղաքականությունն ուղղված է անդամ պետությունների կայուն տնտեսական զարգացման խթանմանը, տնտեսության բազմազանեցմանը, նորարարության զարգացմանը, առևտրի ու ներդրումների ծավալների մեծացմանը և կառուցվածքի բարելավմանը, ինտեգրացիոն գործընթացների արագացմանը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության շրջանակներում Միության՝ որպես արդյունավետ ու մրցունակ կազմակերպության հետագա զարգացման ապահովմանը:

2. Միության արտաքին առևտրային քաղաքականության իրականացման հիմնական սկզբունքներն են՝

Միության արտաքին առևտրային քաղաքականության իրականացման այնպիսի միջոցների ու մեխանիզմների կիրառումը, որոնք անդամ պետությունների արտաքին առևտրային գործունեության մասնակիցների համար ծանրաբեռնող են ոչ ավելի, քան անհրաժեշտ է Միության նպատակներն արդյունավետ իրագործելու համար,

Միության արտաքին առևտրային քաղաքականության իրականացման միջոցներն ու մեխանիզմները մշակելու, ընդունելու և կիրառելու գործընթացի հրապարակայնությունը,

Միության արտաքին առևտրային քաղաքականության իրականացման միջոցներն ու մեխանիզմները կիրառելու հիմնավորվածությունն ու օբյեկտիվությունը,

անդամ պետությունների արտաքին առևտրային գործունեության մասնակիցների իրավունքների ու օրինական շահերի, ինչպես նաև ապրանքներ արտադրողների ու ծառայություններ մատուցողների ու դրանց սպառողների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը,

արտաքին առևտրային գործունեության մասնակիցների իրավունքների պահպանումը:

3. Արտաքին առևտրային քաղաքականությունն իրականացվում է Միության կողմից ինքնուրույն կամ անդամ պետությունների հետ այն ոլորտներում, որտեղ Միության մարմիններն ընդունում են անդամ պետությունների կողմից պարտադիր կատարման ենթակա որոշումներ, երրորդ կողմի հետ միջազգային պայմանագրեր կնքելու, միջազգային կազմակերպություններում մասնակցելու կամ արտաքին առևտրային քաղաքականության միջոցներ ու մեխանիզմներ ինքնուրույն կիրառելու միջոցով:

Միությունը պատասխանատվություն է կրում իր կողմից կնքվող միջազգային պայմանագրերով սահմանվող պարտավորությունների կատարման համար և իրականացնում է այդ պայմանագրերով սահմանվող իր իրավունքները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։