Անցնել բովանդակությանը

Հոդված 37

գործել է մինչև 2015-01-02Բացել ARLIS-ում

Հոդված 37

Ապրանքների ծագումը որոշելու կանոնները

1. Միության մաքսային տարածքում կիրառվում են Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու միասնական կանոնները:

2. Մաքսասակագնային կարգավորման միջոցներ կիրառելու (բացառությամբ սակագնային առանձնաշնորհումների տրամադրման), ոչ սակագնային կարգավորման և շուկայի պաշտպանության միջոցներ կիրառելու, ապրանքների ծագումը դրոշմավորելուն ներկայացվող պահանջներ սահմանելու, պետական (մունիցիպալ) գնումներ իրականացնելու, ապրանքների արտաքին առևտրի վիճակագրություն վարելու նպատակներով կիրառվում են Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններ (ապրանքների ծագումը որոշելու ոչ առանձնաշնորհային (ոչ պրեֆերենցիալ) պայմաններ), որոնք սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

3. Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ զարգացող կամ առավել թույլ զարգացած երկրներից Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների նկատմամբ սակագնային առանձնաշնորհումներ տրամադրելու նպատակով կիրառվում են զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններ, որոնք հաստատվում են Հանձնաժողովի կողմից:

4. Միության տարածք այնպիսի պետություններից ներմուծվող ապրանքների նկատմամբ սակագնային առանձնաշնորհումներ տրամադրելու նպատակներով, որոնց հետ առևտրատնտեսական հարաբերություններում Միության կողմից կիրառվում է ազատ առևտրի ռեժիմը, կիրառվում են ապրանքների ծագումը որոշելու այն կանոնները, որոնք հաստատվում են երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության՝ ազատ առևտրի ռեժիմի կիրառումը նախատեսող համապատասխան միջազգային պայմանագրով:

5. Եթե երրորդ կողմի հետ կնքվող՝ Միության՝ ազատ առևտրի ռեժիմի կիրառումը նախատեսող միջազգային պայմանագրով սահմանված չեն ապրանքի ծագումը որոշելու կանոններ, կամ դրանք ընդունված չեն այդպիսի պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ, ապա Միության տարածք ներմուծվող՝ այդ երկրի ծագման ապրանքների նկատմամբ, մինչև ապրանքների ծագումը որոշելու համապատասխան կանոնների ընդունումը, կիրառվում են ապրանքների ծագումը որոշելու՝ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված կանոնները:

6. Ապրանքների ծագումը որոշելու (հաստատելու) ոլորտում երրորդ կողմի բազմակի խախտումների վերաբերյալ փաստերի առկայության դեպքում Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել անդամ պետությունների մաքսային ծառայությունների կողմից տվյալ պետությունից ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու (հաստատելու) ճշտության նկատմամբ դիտանցում իրականացնելու վերաբերյալ: Ապրանքների ծագումը որոշելու (հաստատելու) ոլորտում երրորդ կողմի համակարգային խախտումներ բացահայտելու դեպքում Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել անդամ պետությունների մաքսային ծառայությունների կողմից ապրանքների ծագումը հաստատող փաստաթղթերի ընդունումը կասեցնելու մասին: Սույն կետի դրույթներով չեն սահմանափակվում անդամ պետությունների՝ ներմուծվող ապրանքների ծագման նկատմամբ հսկողության և դրա արդյունքների հիման վրա միջոցներ ձեռնարկելու լիազորությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։