Հոդված 48
Հոդված 48
Ընդհանուր դրույթներ ներքին շուկայի պաշտպանության միջոցներ ներմուծելու մասին
1. Ապրանքներ արտադրողների տնտեսական շահերի պաշտպանության նպատակով Միության մաքսային տարածք ներմուծվող և երրորդ երկրների ծագման ապրանքների նկատմամբ Միությունում կարող են ներմուծել ներքին շուկայի պաշտպանության միջոցներ՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների, ինչպես նաև այլ միջոցների տեսքով՝ սույն Պայմանագրի 50-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:
2. Հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոց կիրառելու կամ հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցը փոփոխելու կամ չեղարկելու կամ միջոցը չկիրառելու մասին որոշումն ընդունվում է Հանձնաժողովի կողմից:
3. Հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառումն իրականացվում է սույն Պայմանագրի 8-րդ հավելվածով սահմանված պայմաններով և կարգով:
4. Ապրանքը ներմուծելիս հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոցի կիրառմանը նախորդում է ուսումնասիրություն, որն իրականացվում է սույն Պայմանագրի 8-րդ հավելվածին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից որպես ուսումնասիրությունների իրականացման համար պատասխանատու մարմին նշանակված մարմնի կողմից (այսուհետ՝ ուսումնասիրություն իրականացնող մարմին):
5. Հատուկ պաշտպանական, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրումը և բաշխումն իրականացվում են սույն Պայմանագրի 8-րդ հավելվածին համապատասխան: