Անցնել բովանդակությանը

Հոդված 86

գործել է մինչև 2015-01-02Բացել ARLIS-ում

Հոդված 86

Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականությունը

1. Միությունում իրականացվում է համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականություն, որն ուղղված է տնտեսական ինտեգրման ապահովմանը, միասնական տրանսպորտային տարածքի հետևողական և փուլ առ փուլ ձևավորմանը՝ մրցակցության, բաց լինելու, անվտանգության, հուսալիության, հասանելիության ու էկոլոգիականության սկզբունքների հիման վրա։

2. Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության խնդիրներն են՝

1) տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ստեղծումը,

2) տրանսպորտի և լավագույն փորձի կիրառման ոլորտում ընդհանուր առավելությունների ապահովմանն ուղղված համաձայնեցված միջոցների ընդունումը,

3) անդամ պետությունների տրանսպորտային համակարգերի ինտեգրումը համաշխարհային տրանսպորտային համակարգին,

4) անդամ պետությունների տարանցիկ փոխադրման ներուժի արդյունավետ օգտագործումը,

5) տրանսպորտային ծառայությունների որակի բարձրացումը,

6) տրանսպորտում անվտանգության ապահովումը,

7) շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա տրանսպորտի վնասակար ազդեցության նվազեցումը,

8) բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորումը։

3. Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական գերակայություններն են՝

1) միասնական տրանսպորտային տարածքի ձևավորումը,

2) եվրասիական տրանսպորտային միջանցքների ստեղծումն ու զարգացումը,

3) Միության շրջանակներում տարանցիկ փոխադրման ներուժի օգտագործումը և զարգացումը,

4) տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման համակարգումը,

5) փոխադրման գործընթացների օպտիմալացումն ապահովող լոգիստիկ կենտրոնների և տրանսպորտային կազմակերպությունների ստեղծումը,

6) անդամ պետությունների կադրային ներուժի ներգրավումը և օգտագործումը,

7) տրանսպորտի ոլորտում գիտության և նորարարությունների զարգացումը։

4. Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականությունը ձևավորվում է անդամ պետությունների կողմից։

5. Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղություններն ու իրականացման փուլերը սահմանվում են Բարձրագույն խորհրդի կողմից։

6. Անդամ պետությունների կողմից համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրագործման դիտանցումն իրականացնում է Հանձնաժողովը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։