Անցնել բովանդակությանը

Հոդված 89

գործել է մինչև 2015-01-02Բացել ARLIS-ում

Հոդված 89

Ընդհանուր դրույթներ

1. Անդամ պետությունները համագործակցում են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության ու պաշտպանության ոլորտում և իրենց տարածքում ապահովում են դրանց նկատմամբ իրավունքների պահպանությունն ու պաշտպանությունը՝ Միության իրավունքը կազմող միջազգային իրավունքի նորմերին, միջազգային պայմանագրերին ու ակտերին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

Անդամ պետությունների համագործակցությունն իրականացվում է հետևյալ հիմնական խնդիրները լուծելու համար՝

անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության ու պաշտպանության ոլորտում,

անդամ պետությունների՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունք ունեցող անձանց շահերի պաշտպանություն։

2. Անդամ պետությունների համագործակցությունն իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով՝

1) գիտական և նորարարական զարգացմանն աջակցություն,

2) մտավոր սեփականության օբյեկտների առևտրայնացման և օգտագործման մեխանիզմների կատարելագործում,

3) անդամ պետությունների՝ հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերերի համար բարենպաստ պայմանների ստեղծում,

4) Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների ու սպասարկման նշանների և Եվրասիական տնտեսական միության ապրանքների ծագման վայրի տեղանունների գրանցման համակարգի ներդրում,

5) մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ապահովում, այդ թվում՝ ինտերնետ ցանցում,

6) մաքսային մարմնի կողմից՝ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովում, այդ թվում՝ անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստր վարելու միջոցով,

7) կեղծված արտադրանքի շրջանառությունը կանխարգելելուն և կանխելուն ուղղված համակարգված միջոցների իրականացում։

3. Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների արդյունավետ պահպանություն ու պաշտպանություն ապահովելու նպատակներով անդամ պետությունների համար անցկացվում են Հանձնաժողովի կողմից կազմակերպվող խորհրդակցություններ։

Խորհրդակցությունների արդյունքների հիման վրա մշակվում են անդամ պետությունների համագործակցության ընթացքում հայտնաբերված խնդրահարույց հարցերի լուծմանն ուղղված առաջարկություններ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։