Անցնել բովանդակությանը

Հոդված 98

գործել է մինչև 2015-01-02Բացել ARLIS-ում

Հոդված 98

Անդամ պետության աշխատավորի իրավունքներն ու պարտականությունները

1. Անդամ պետության աշխատավորն իրավունք ունի զբաղվելու մասնագիտական գործունեությամբ՝ սույն Պայմանագրի և աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան ճանաչվող՝ կրթության մասին փաստաթղթերում, գիտական աստիճան և (կամ) գիտական կոչում շնորհելու մասին փաստաթղթերում նշված մասնագիտությանը և որակավորմանը համապատասխան։

2. Անդամ պետության աշխատավորը և նրա ընտանիքի անդամներն աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են՝

1) իրենց պատկանող գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը,

2) սեփականության պաշտպանության իրավունքը,

3) դրամական միջոցներն անարգել փոխանցելու իրավունքը։

3. Անդամ պետությունների աշխատավորների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունը (սոցիալական ապահովագրությունը) (բացի կենսաթոշակային ապահովությունից) իրականացվում է աշխատանքի տեղավորման պետության քաղաքացիների նկատմամբ կիրառվող նույն պայմաններով և նույն կարգով։

Անդամ պետությունների աշխատավորների աշխատանքային (ապահովագրական) ստաժը հաշվարկվում է ընդհանուր աշխատանքային (ապահովագրական) ստաժում՝ սոցիալական ապահովության (սոցիալական ապահովագրության) նպատակներով՝ բացի կենսաթոշակային ապահովությունից՝ աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան։

Անդամ պետությունների աշխատավորների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովությունը կարգավորվում է մշտական բնակության պետության օրենսդրությամբ, ինչպես նաև անդամ պետությունների միջև կնքվող առանձին միջազգային պայմանագրին համապատասխան։

4. Անդամ պետությունների աշխատավորների և նրանց ընտանիքների անդամների՝ շտապ բժշկական օգնություն (արտակարգ և անհետաձգելի վիճակներում) և այլ բժշկական օգնություն ստանալու իրավունքը կարգավորվում է 30-րդ հավելվածով, ինչպես նաև աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ և այն միջազգային պայմանագրերով սահմանված կարգով, որոնց մասնակիցն է այդ պետությունը։

5. Անդամ պետությունների աշխատավորն իրավունք ունի անդամագրվելու արհեստակցական միություններին՝ աշխատանքի տեղավորման պետության քաղաքացիների հետ հավասար հիմունքներով։

6. Անդամ պետության աշխատավորն ունի աշխատանքի տեղավորման պետության պետական մարմինների (որոնց իրավասության շրջանակում են համապատասխան հարցերը) և գործատուի (աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուի) կողմից այնպիսի տեղեկություններ ստանալու իրավունք, որոնք վերաբերում են իր կացության կարգին, աշխատանքային գործունեության իրականացման պայմաններին, ինչպես նաև աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ նախատեսված իրավունքներին ու պարտականություններին։

7. Անդամ պետության աշխատավորի (այդ թվում՝ նախկին աշխատավորի) պահանջով գործատուն (աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուն) պարտավոր է նրան անհատույց տրամադրել տեղեկանք (տեղեկանքներ) և (կամ) տեղեկանքի (տեղեկանքների) հաստատված պատճենը՝ նշելով մասնագիտության (մասնագիտացման, որակավորման և պաշտոնի), աշխատանքի ժամանակահատվածի և աշխատավարձի չափի մասին՝ աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում։

8. Անդամ պետության աշխատավորի երեխաները, որոնք նրա հետ բնակվում են աշխատանքի տեղավորման պետության տարածքում, իրավունք ունեն հաճախելու նախադպրոցական հաստատություններ, ստանալու կրթություն՝ աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան։

9. Անդամ պետության աշխատավորները և նրանց ընտանիքների անդամները պարտավոր են պահպանել աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությունը, հարգել աշխատանքի տեղավորման պետության ժողովրդների մշակույթն ու ավանդույթները, պատասխանատվություն կրել իրավախախտումներ կատարելու համար՝ աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան։

10. Անդամ պետության աշխատավորի եկամուտները, որոնք նա ստացել է աշխատանքի տեղավորման պետության տարածքում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար, ենթակա են հարկման միջազգային պայմանագրերի և աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի դրույթները։

ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։