Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-04-12-ից մինչև 2002-08-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Հոդված 7. Պատգամավորի գործունեության երաշխիքները

գործել է մինչև 2002-08-08Բացել ARLIS-ում

Հոդված 7. Պատգամավորի գործունեության երաշխիքները

1. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներն ու պաշտոնատար անձինք պարտավոր են՝

ա) պատգամավորի պահանջով հնարավոր սեղմ ժամկետում ընդունել նրան, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

բ) 10-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, քննարկել պատգամավորի հարցումը և գրավոր պատասխանել նրան.

գ) ոչ ուշ, քան քննարկումից երեք օր առաջ գրավոր տեղեկացնել պատգամավորին իր բարձրացրած հարցի քննարկման մասին:

2. Պատգամավորն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է ներկա գտնվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին։

3. Կառավարությունն Ազգային ժողովին նախապես տեղյակ է պահում Կառավարության դռնբաց նիստի անցկացման օրվա, ժամի և օրակարգի մասին: Կառավարության նիստերի դահլիճում պատգամավորներին հատկացվում են տեղեր:

4. Վերահսկիչ պալատի նախագահն Ազգային ժողովի նախագահին, նրա տեղակալներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին և պատգամավորական խմբերին առնվազն երեք օր առաջ տեղեկացնում է Վերահսկիչ պալատի խորհրդի նիստի անցկացման օրվա, ժամի և օրակարգի մասին: Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերի դահլիճում պատգամավորներին հատկացվում են տեղեր:

5. Տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են, պատգամավորի պահանջով, ամսական առնվազն մեկ օր կահավորված սենյակ կամ դահլիճ հատկացնել պատգամավորին՝ քաղաքացիների ընդունելության և նրանց հետ հանդիպման համար:

6. Պատգամավորը կարող է ունենալ օրենքով նախատեսված գործունեության այլ երաշխիքներ:

7. Պատգամավորի գործունեության երաշխիքները կարող են սահմանափակվել Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում` օրենքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։