Անցնել բովանդակությանը

Հոդված 15. Հետաքննության պարտավորություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Հետաքննության պարտավորություն

1. Ստանալով տեղեկատվություն այն մասին, որ անձը, որը կատարել է սույն Կոնվենցիայում հիշատակված հանցագործություն կամ կասկածվում է այն կատարելու մեջ, կարող է գտնվել իր տարածքում, Կողմը պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել տեղեկատվության մեջ պարունակվող փաստերը ներպետական օրենքի ներքո հետաքննելու համար:

2. Համոզվելով հանգամանքների հիմնավորվածության մեջ` այն Կողմը, որի տարածքում գտնվում է հանցագործը կամ կասկածյալը, պետք է, ազգային օրենսդրության համաձայն, ձեռնարկի համապատասխան միջոցներ` հետաքննության կամ հանձնման նպատակով այդ անձի ներկայությունը երաշխավորելու համար:

3. Յուրաքանչյուր անձ, ում նկատմամբ ձեռնարկվել են 2-րդ կետում հիշատակված միջոցները, պետք է իրավունք ունենա.

ա) անհապաղ կապվելու այն Պետության համապատասխան մոտակա ներկայացուցչության հետ, որի քաղաքացին է ինքը, կամ որը, այլ կերպ, իրավունք ունի պաշտպանելու իր իրավունքները, կամ եթե այդ անձը քաղաքացիություն չունի, այն Պետության հետ, որի տարածքում մշտապես բնակվում է,

բ) որ իրեն այցելեն այդ Պետության ներկայացուցիչները,

գ) տեղեկանալու «ա» և «բ» ենթակետերում նշված այդ անձանց իրավունքների մասին:

4. 3-րդ կետում նշված իրավունքները պետք է իրականացվեն այն Կողմի օրենքներին և կանոնակարգերին համապատասխան, որի տարածքում գտնվում է հանցագործը կամ կասկածյալը` պայմանով, որ այդ օրենքները և կանոնակարգերը պետք է լիովին օգտագործվեն այն նպատակների համար, որոնց ուղղված են 3-րդ կետում նշված իրավունքները:

5. 3-րդ և 4-րդ դրույթները չպետք է խախտեն 14-րդ հոդվածի 1.գ և 2.դ ենթակետերին համապատասխան իր իրավասության մասին հայտնած յուրաքանչյուր Կողմի` հավանական հանցագործի հետ շփվելու և այցելելու նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հրավիրելու իրավունքը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։