Հոդված 2. Նպատակը
Հոդված 2. Նպատակը
Սույն Կոնվենցիայի նպատակն է նպաստել ահաբեկչության կանխարգելմանն ուղղված Կողմերի ջանքերին` ահաբեկչության և մարդու իրավունքների, մասնավորապես կյանքի իրավունքի վրա դրա բացասական հետևանքները կանխելու նպատակով, թե' ազգային, թե' միջազգային համագործակցության մակարդակում ձեռնարկվող քայլերի միջոցով` հաշվի առնելով Կողմերի միջև առկա բազմակողմ կամ երկկողմ պայմանագրերը և համաձայնագրերը: