Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Ահաբեկչական հանցագործություն կատարելուն ուղղված հանրային սադրանք

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Ահաբեկչական հանցագործություն կատարելուն ուղղված հանրային սադրանք

1. Սույն Կոնվենցիայի նպատակներով «հանրությանը` ահաբեկչական հանցագործություններ կատարել հրահրելուն» նշանակում է` հանրության շրջանում ահաբեկչական հանցագործություններ կատարել դրդելուն ուղղված տեղեկատվության տարածում կամ այլ միջոցներով ուղերձը հանրությանը մատչելի դարձնելուն` այն դեպքում, երբ նման գործողությունները, անմիջականորեն կամ ինքնաբերաբար պաշտպանելով ահաբեկչական հանցագործությունները, մեկ կամ ավելի նման հանցագործությունների կատարման վտանգ է առաջացնում:

2. Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել 1-ին կետում նշված` ապօրինի և միտումնավոր ահաբեկչական հանցագործություն կատարելուն ուղղված հանրային սադրանքը իր ազգային օրենսդրությամբ քրեական իրավախախտում ճանաչելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։