Հոդված 28. Հավելվածի վերանայում
Հոդված 28. Հավելվածի վերանայում
1. Հավելվածում ընդգրկված պայմանագրերի ցանկը նորացնելու նպատակով փոփոխությունները կարող են առաջարկվել ցանկացած Կողմի կամ Նախարարների կոմիտեի կողմից: Փոփոխության այդ առաջարկները պետք է վերաբերեն միայն Միավորված ազգերի կազմակերպության համակարգի շրջանակներում կնքված համընդհանուր պայմանագրերին, որոնք առնչվում են միջազգային ահաբեկչության հարցերին և մտել են ուժի մեջ: Դրանք պետք է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի կողմից փոխանցվեն Կողմերին:
2. Անդամ չհանդիսացող կողմերի հետ խորհրդակցելուց հետո Նախարարների կոմիտեն կարող է ընդունել առաջարկված փոփոխությունը Եվրոպայի խորհրդի կանոնադրության 20.դ հոդվածով նախատեսված մեծամասնությամբ: Փոփոխությունն ուժի մեջ է մտնում Կողմերին փոխանցելուն հաջորդող մեկ տարվա ժամկետը լրանալուց հետո: Այդ ժամանակահատվածում ցանկացած Կողմ կարող է ծանուցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին փոփոխության ուժի մեջ մտնելու վերաբերյալ այդ Կողմին առնչվող ցանկացած առարկության մասին:
3. Եթե Կողմերի մեկ երրորդը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ծանուցում է փոփոխության ուժի մեջ մտնելուն առարկելու վերաբերյալ, ապա այդ փոփոխությունը ուժի մեջ չպետք է մտնի:
4. Եթե Կողմերի մեկ երրորդից պակաս մասն է ծանուցում առարկության վերաբերյալ, փոփոխությունը պետք է ուժի մեջ մտնի այն Կողմերի համար, որոնք առարկություն չեն ներկայացրել:
5. 2-րդ կետի համաձայն փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո, և եթե Կողմը տեղեկացրել է իր առարկության մասին, այդ փոփոխությունը շահագրգիռ Կողմի համար ուժի մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ընդունման մասին տեղեկացնելու օրվան հաջորդող ամսվա առաջին օրը: