Անցնել բովանդակությանը

Հոդված 27. Կոնվենցիան փոփոխելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27. Կոնվենցիան փոփոխելը

1. Փոփոխություններ սույն Կոնվենցիայում կարող է առաջարկել յուրաքանչյուր Կողմ, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն կամ Կողմերի Խորհրդակցությունը:

2. Փոփոխության յուրաքանչյուր առաջարկ պետք է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի կողմից փոխանցվի Կողմերին:

3. Ավելին. որևէ Կողմի կամ Նախարարների կոմիտեի կողմից առաջարկված ցանկացած փոփոխություն պետք է փոխանցվի Կողմերի Խորհրդակցությանը, որը պետք է Նախարարների կոմիտեին ներկայացնի իր կարծիքը առաջարկված փոփոխությունների վերաբերյալ:

4. Նախարարների կոմիտեն պետք է քննարկի առաջարկված փոփոխությունը և Կողմերի Խորհրդակցության փոխանցած կարծիքը և կարող է հաստատել փոփոխությունը:

5. 4-րդ կետի համաձայն Նախարարների կոմիտեի կողմից հաստատված ցանկացած փոփոխության տեքստ պետք է փոխանցվի Կողմերին` հաստատելու համար:

6. 4-րդ կետի համաձայն հաստատված ցանկացած փոփոխություն պետք է ուժի մեջ մտնի երեսուներորդ օրն այն պահից, երբ բոլոր Կողմերը Գլխավոր քարտուղարին կտեղեկացնեն իրենց համաձայնության մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։