Հոդված 23. Ստորագրելը և ուժի մեջ մտնելը
Հոդված 23. Ստորագրելը և ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիան պետք է բաց լինի Եվրոպայի խորհրդի անդամ Պետությունների, Եվրոպական համայնքի և Կոնվենցիայի մշակմանը մասնակցած` անդամ չհանդիսացող Պետությունների ստորագրման համար:
2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Վավերագրերը, ընդունման կամ հաստատման վերաբերյալ փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
3. Սույն Կոնվենցիան պետք է ուժի մեջ մտնի երեք ամսվա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը` այն օրվանից հետո, երբ վեց ստորագրողներ, ներառյալ Եվրոպայի խորհրդի առնվազն չորս անդամ Պետությունները, կհայտնեն իրենց համաձայնությունը սույն Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին` 2-րդ կետի դրույթների համաձայն:
4. Յուրաքանչյուր ստորագրողի նկատմամբ, որը հետագայում կհայտնի իր համաձայնությունը պարտավորված լինելու վերաբերյալ, Կոնվենցիան պետք է ուժի մեջ մտնի երեք ամսվա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը` այն օրվանից հետո, երբ նա կհայտնի Կոնվենցիայով պարտավորված լինելու իր համաձայնության մասին` 2-րդ կետի դրույթների համաձայն: