Հոդված 26. Կոնվենցիայի ազդեցությունը
Հոդված 26. Կոնվենցիայի ազդեցությունը
1. Սույն Կոնվենցիան լրացնում է Կողմերի միջև գործող` կիրառելի բազմակողմ կամ երկկողմ պայմանագրերն ու համաձայնագրերը, ներառյալ Եվրոպայի խորհրդի հետևյալ պայմանագրերի պայմանները.
- «Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիա, որը ստորագրման համար բացվել է Փարիզում. 13-ը դեկտեմբերի, 1957թ. (ETS հմ. 24),
- «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» եվրոպական կոնվենցիա, որը ստորագրման համար բացվել է Ստրասբուրգում. 20-ը ապրիլի, 1959թ. (ETS հմ. 30),
- «Ահաբեկչությունն արգելելու մասին» եվրոպական կոնվենցիա, որը ստորագրման համար բացվել է Ստրասբուրգում. 27-ը հունվարի, 1977թ. (ETS հմ. 90),
- «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» եվրոպական կոնվենցիայի լրացուցիչ արձանագրություն, որը ստորագրման համար բացվել է Ստրասբուրգում. 17-ը մարտի, 1978թ. (ETS հմ. 99),
- «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» եվրոպական կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ արձանագրություն, որը ստորագրման համար բացվել է Ստրասբուրգում. 8-ը նոյեմբերի, 2001թ. (ETS հմ. 182),
- «Ահաբեկչությունն արգելելու մասին» եվրոպական կոնվենցիան փոփոխելու մասին արձանագրություն, որը ստորագրման համար բացվել է Ստրասբուրգում. 15-ը մայիսի, 2003թ. (ETS հմ. 190):
2. Եթե երկու կամ ավելի Կողմեր արդեն պայմանագիր կամ համաձայնագիր են կնքել սույն Կոնվենցիայի հետ առնչություն ունեցող հարցերի շուրջ կամ այլ կերպ սահմանել են իրենց հարաբերությունները նման հարցերի առնչությամբ կամ կատարելու են դա ապագայում, նրանք պետք է լիազորված լինեն կիրառելու նաև այդ համաձայնագիրը կամ պայմանագիրը կամ համապատասխան կերպով կանոնակարգելու այդ հարաբերությունները: Այնուամենայնիվ, եթե Կողմերը հաստատում են իրենց հարաբերությունները, կապված սույն Կոնվենցիայում նշված հարցերի հետ, այլ կերպ, քան դրանում նախատեսված է, նրանք պետք է դա անեն այնպես, որ անհամապատասխանություն չառաջանա Կոնվենցիայի նպատակների և սկզբունքների հետ:
3. Եվրոպայի միության անդամ հանդիսացող Կողմերը իրենց երկկողմ հարաբերություններում պետք է կիրառեն Համայնքի և Եվրոպայի միության կանոնները, եթե գոյություն ունեն խնդրո առարկան կարգավորող և մասնավոր դեպքերի համար կիրառելի` Համայնքի և Եվրոպայի միության կանոններ, առանց վնաս պատճառելու Կոնվենցիայի նպատակին ու առարկային և առանց վնասելու վերջինիս ամբողջական կիրառմանը այլ Կողմերի հետ:
4. Սույն Կոնվենցիայում ոչինչ չպետք է ազդի Կողմի և անհատների` միջազգային օրենքով սահմանված այլ իրավունքների, պարտականությունների և պատասխանատվությունների վրա` ներառյալ միջազգային մարդասիրական օրենքը:
5. Զինված ուժերի գործողությունները զինված հակամարտությունների ժամանակ, որոնց պայմանները նշված են միջազգային մարդասիրական օրենքի համաձայն, և որոնք կարգավորվում են այդ օրենքով, չեն կարգավորվում սույն Կոնվենցիայով, և որևէ Կողմի ռազմական ուժերի` իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս ձեռնարկած գործողությունները չեն կարգավորվում սույն Կոնվենցիայով, քանի որ դրանք կարգավորվում են միջազգային օրենքի այլ կանոններով: