Անցնել բովանդակությանը

Հոդված 18. Հանձնում կամ դատական կարգով հետապնդում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Հանձնում կամ դատական կարգով հետապնդում

1. Կողմը, որի տարածքում գտնվում է կասկածյալ հանցագործը, պարտավոր է, 14-րդ հոդվածին համապատասխան, իրավասության առկայության դեպքում, եթե այն այդ անձին չի հանձնում, առանց բացառության, անկախ այն հանգամանքից` հանցագործությունը կատարվել է իր տարածքում, թե ոչ, առանց որևէ հետաձգման գործը հանձնել իրավասու մարմիններին` դատական կարգով հետապնդելու նպատակով, իրականացնելով այդ Կողմի օրենքներին համապատասխան դատավարություն: Այդ մարմինները պետք է կայացնեն իրենց որոշումներն այնպես, ինչպես տվյալ Կողմի օրենքի ներքո` լուրջ բնույթի ցանկացած այլ հանցագործության դեպքում:

2. Այն դեպքում, երբ Կողմին թույլատրվում է իր ազգային օրենքի ներքո հանձնել կամ այլ կերպ փոխանցել իր քաղաքացիներից մեկին միայն այն պայմանով, որ այդ անձը կվերադարձվի հանձնող Կողմին հայցման առարկա դատավարության կամ հետապնդման արդյունքում կայացված դատապատիժը կրելու համար, և՛ այս Կողմը, և՛ անձի հանձնումը հայցող Կողմը կհամաձայնեն այս տարբերակին և իրենց կողմից ընդունելի համարվող այլ պայմաններին. նման պայմանական հանձնումը կամ փոխանցումը բավարար է 1-ին կետում նշված պարտավորությունից ազատելու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։