Հոդված 22. Անմիջական տեղեկատվություն
Հոդված 22. Անմիջական տեղեկատվություն
1. Առանց խախտելու իրենց սեփական հետաքննությունները կամ դատավարությունները` Կողմի իրավասու մարմինները կարող են, առանց նախնական հարցման, այլ Կողմի իրավասու մարմիններին փոխանցել սեփական հետաքննությունների արդյունքում ստացված տեղեկատվությունը, երբ նրանք համարում են, որ նման տեղեկատվության հրապարակումը կարող է տեղեկատվություն ստացող Կողմին օգնել հետաքննություն կամ դատավարություն նախաձեռնելու կամ իրականացնելու գործում կամ կարող է հանգեցնել այդ Կողմի պահանջի ներկայացմանը` սույն Կոնվենցիայի համաձայն:
2. Տեղեկատվություն տրամադրող Կողմը կարող է, իր ազգային օրենքին համապատասխան, պայմաններ ներկայացնել տեղեկատվություն ստացող Կողմին նմանատիպ տեղեկատվության օգտագործման վերաբերյալ:
3. Տեղեկատվություն ստացող Կողմը պետք է պարտավորություն ստանձնի այդ պայմանների համար:
4. Այնուամենայնիվ, ցանկացած Կողմ ցանկացած ժամանակ կարող է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարության միջոցով հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում չենթարկվել վերը նշված 2-րդ կետի համաձայն տեղեկատվություն տրամադրող Կողմի պայմաններին, մինչև չստանա տրամադրվող տեղեկատվության բնույթի վերաբերյալ նախնական ծանուցում և չհամաձայնի դրա փոխանցմանը: