Հոդված 7. Ահաբեկչության համար նախապատրաստում
Հոդված 7. Ահաբեկչության համար նախապատրաստում
1. Սույն Կոնվենցիայի նպատակներով «ահաբեկչության համար նախապատրաստում» նշանակում է` ահաբեկչական հանցագործությունների իրականացման կամ աջակցության նպատակով պայթուցիկ նյութերի, հրձիգների կամ այլ զենքերի, թունավոր կամ վտանգավոր նյութերի պատրաստման կամ օգտագործման, տեխնիկայի կամ այլ հատուկ մեթոդների վերաբերյալ հրահանգների տրամադրում` գիտակցելով, որ տրամադրվող տեղեկատվությունն ուղղված է տվյալ նպատակի իրականացմանը:
2. Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` ճանաչելու ապօրինի և միտումնավոր կատարված ահաբեկչության նախապատրաստումը, ինչպես նշված է 1-ին կետում, որպես քրեական հանցագործություն իր ազգային օրենսդրությամբ: