Հոդված 25. Տարածքային կիրառում
Հոդված 25. Տարածքային կիրառում
1. Ցանկացած Պետություն կամ Եվրոպական համայնքը կարող է իր վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու պահին նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ պետք է կիրառվի սույն Կոնվենցիան:
2. Յուրաքանչյուր Կողմ կարող է ավելի ուշ` ցանկացած պահի, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարության միջոցով տարածել սույն Կոնվենցիայի կիրառումը հայտարարության մեջ նշված ցանկացած այլ տարածքում: Այդպիսի տարածքի նկատմամբ Կոնվենցիան պետք է ուժի մեջ մտնի Գլխավոր քարտուղարի կողմից հայտարարության ընդունման օրվան հաջորդող երեք ամսվա ավարտից հետո` եկող ամսվա առաջին օրը:
3. Նախորդ երկու կետերի համաձայն արված ցանկացած հայտարարություն դրա մեջ նշված ցանկացած տարածքի մասով կարող է հետ վերցվել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցագրի միջոցով: Հետ վերցնելը պետք է ուժի մեջ մտնի Գլխավոր քարտուղարի կողմից նման ծանուցագրի ստացման օրվան հաջորդող երեք ամսվա ավարտից հետո` եկող ամսվա առաջին օրը: