Հոդված 3. Կանխարգելման ազգային քաղաքականություն
Հոդված 3. Կանխարգելման ազգային քաղաքականություն
1. Յուրաքանչյուր Կողմ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի, մասնավորապես իրավապահ և այլ մարմինների աշխատակիցների վերապատրաստման բնագավառում, ինչպես նաև կրթության, մշակույթի, տեղեկատվության, մամուլի և հասարակական գիտակցության բարձրացման բնագավառներում` նպատակ ունենալով կանխել ահաբեկչական հանցագործությունները և դրանց բացասական հետևանքները` հարգելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայում, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրում շարադրված, երբ նշվածը կիրառելի է այդ Կողմի նկատմամբ, մարդու իրավունքների վերաբերյալ պարտավորությունները և միջազգային իրավունքով նախատեսված այլ պարտավորությունները:
2. Յուրաքանչյուր Կողմ պետք է քայլեր ձեռնարկի, որոնք կարող են անհրաժեշտ լինել ահաբեկչական հանցագործությունները և դրանց բացասական հետևանքները կանխելու նպատակով ազգային մարմինների միջև համագործակցությունը զարգացնելու և խորացնելու համար, մասնավորապես`
ա) տեղեկատվության փոխանակում,
բ) անձանց և շինությունների ֆիզիկական պաշտպանության կատարելագործում,
գ) քաղաքացիական արտակարգ իրավիճակների համար վերապատրաստման և համակարգման ծրագրերի կատարելագործում:
3. Յուրաքանչյուր Կողմ պետք է նպաստի հանդուրժողականությանը` խրախուսելով միջկրոնական և միջմշակութային երկխոսությունը, ներգրավելով, համապատասխան դեպքերում, հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական հասարակության այլ տարրերըը` նպատակ ունենալով կանխել լարվածությունը, որը կարող է նպաստել ահաբեկչական հանցագործությունների իրականացմանը:
4. Յուրաքանչյուր Կողմ պետք է ջանքեր գործադրի ահաբեկչական հանցագործությունների և սույն Կոնվենցիայում շարադրված այլ հանցագործությունների հետևանքով առաջացող սպառնալիքի առկայության, պատճառների և կարևորության նկատմամբ հանրային գիտակցության բարձրացման ուղղությամբ և պետք է խրախուսի իր հանրությանը անհրաժեշտ իրական օգնություն տրամադրել իր իրավասու մարմիններին, ինչը կարող է նպաստավոր լինել ահաբեկչական հանցագործությունների և սույն Կոնվենցիայում շարադրված այլ հանցագործությունների կանխման համար: