Հոդված 10. Իրավաբանական անձանց պատասխանատվությունը
Հոդված 10. Իրավաբանական անձանց պատասխանատվությունը
1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, իր իրավական սկզբունքներին համապատասխան, սույն Կոնվենցիայի 5-7-րդ և 9-րդ հոդվածներում հիշատակված հանցագործություններին մասնակցելու համար իրավաբանական անձանց պատասխանատվությունը սահմանելու համար:
2. Համաձայն Կողմի իրավական սկզբունքներին` իրավաբանական անձանց պատասխանատվությունը կարող է լինել քրեական, քաղաքացիական կամ վարչական:
3. Նման պատասխանատվությունը չպետք է ազդի հանցագործություններ կատարած ֆիզիկական անձանց քրեական պատասխանատվության վրա: