Հոդված 11. Սանկցիաներ և միջոցներ
Հոդված 11. Սանկցիաներ և միջոցներ
1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել սույն Կոնվենցիայի 5-7-րդ և 9-րդ հոդվածներում հիշատակված հանցագործությունների դեպքում արդյունավետ, համարժեք և համոզիչ պատժամիջոցներ կիրառելու համար:
2. Սույն Կոնվենցիայում հիշատակված հանցագործությունների համար արտասահմանյան պետություններում հրապարակված նախորդ վերջնական մեղադրանքները, որքանով թույլ է տալիս ազգային օրենքը, կարող են դատավճռի որոշման նպատակով հաշվի առնվել ազգային օրենքի շրջանակներում:
3. Յուրաքանչյուր Կողմ պետք է երաշխավորի, որ 10-րդ հոդվածին համապատասխան պատասխանատվություն կրող իրավաբանական անձինք ենթարկվեն արդյունավետ, համարժեք և համոզիչ քրեական և ոչ քրեական սանկցիաների` ներառյալ դրամական սանկցիաները: