Հոդված 12. Պայմաններ և երաշխիքներ
Հոդված 12. Պայմաններ և երաշխիքներ
1. Յուրաքանչյուր Կողմ պետք է երաշխավորի, որ սույն Կոնվենցիայի 5-7-րդ և 9-րդ հոդվածների համաձայն քրեական պատասխանատվության սահմանումը, իրականացումը և կիրառումն իրականացվեն` հարգելով մարդու իրավունքներին առնչվող պարտավորությունները « մասնավորապես խոսքի ազատության, միավորումներ կազմելու ազատության և դավանանքի ազատության իրավունքը` սահմանված, երբ կիրառելի են այդ Կողմի նկատմամբ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայում, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրում, ինչպես նաև այլ պարտավորությունները` միջազգային իրավունքին համապատասխան:
2. Սույն Կոնվենցիայի 5-7-րդ և 9-րդ հոդվածների համաձայն քրեական պատասխանատվության սահմանումը, իրականացումը և կիրառումը պետք է նաև ենթարկվեն համարժեքության սկզբունքին` հետևելով օրինական նպատակներին և դրանց անհրաժեշտությանը ժողովրդավարական հասարակությունում` բացառելով կամայականության կամ խտրականության կամ ռասիստական ցանկացած դրսևորում: