Հոդված 14. Իրավասություն
Հոդված 14. Իրավասություն
1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել սույն Կոնվենցիայում հիշատակված հանցագործությունների նկատմամբ իր իրավասությունը սահմանելու համար.
ա) երբ հանցագործությունը կատարվում է այդ Կողմի տարածքում,
բ) երբ հանցագործությունը կատարվում է տվյալ Կողմի դրոշը կրող նավի վրա կամ տվյալ Կողմի օրենքների շրջանակներում գրանցված օդանավում,
գ) երբ հանցագործությունը կատարվում է տվյալ Կողմի քաղաքացու կողմից:
2. Յուրաքանչյուր Կողմ կարող է նաև իր իրավասությունը սահմանել սույն Կոնվենցիայում հիշատակված հանցագործությունների նկատմամբ.
ա) երբ հանցագործությունն ուղղված է եղել, կամ որի արդյունքն է եղել սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածում նշված հանցագործության իրականացումը այդ Կողմի տարածքում կամ Կողմի քաղաքացու նկատմամբ,
բ) երբ հանցագործությունն ուղղված է եղել, կամ որի արդյունքն է եղել սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածում նշված հանցագործության կատարումն արտասահմանում` այդ Կողմի պետական կամ կառավարական հաստատությունների դեմ, ներառյալ այդ Կողմի դիվանագիտական կամ հյուպատոսական տարածքները,
գ) երբ հանցագործությունն ուղղված է եղել, կամ որի արդյունքն է եղել սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածում նշված հանցագործության կատարումը, որն իրականացվել է տվյալ Կողմին գործողություն կատարելու կամ այն կատարելուց ձեռնպահ մնալ հարկադրելու փորձի միջոցով,
դ) երբ հանցագործությունը կատարվում է քաղաքացիություն չունեցող անձի կողմից, որը մշտապես բնակվում է այդ Կողմի տարածքում,
ե) երբ հանցագործությունը կատարվել է Կողմի կառավարության կողմից շահագործվող օդանավում:
3. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել սույն Կոնվենցիայում հիշատակված հանցագործությունների նկատմամբ իր իրավասությունը սահմանելու համար այն դեպքերում, երբ հավանական հանցագործը գտնվում է իր տարածքում, և ինքը չի հանձնում նրան այն Կողմին, որի իրավասությունը հիմնված է հարցում ստացած Կողմի օրենքի հետ հավասար ձևով գոյություն ունեցող իրավասության կանոնների վրա:
4. Սույն Կոնվենցիան չի բացառում ազգային օրենքին համապատասխան կիրառվող որևէ քրեական իրավասություն:
5. Երբ մեկից ավելի Կողմեր պահանջում են իրենց իրավասությունը տարածել սույն Կոնվենցիայում հիշատակված հավանական հանցագործության վրա, ներգրավված Կողմերը համապատասխան դեպքերում պետք է խորհրդակցեն` դատավարությանն առավել համապատասխան իրավասությունը սահմանելու նպատակով: