Անցնել բովանդակությանը

Հոդված 17. Միջազգային համագործակցությունը քրեական գործերով

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Միջազգային համագործակցությունը քրեական գործերով

1. Կողմերը պետք է ցուցաբերեն փոխադարձ առավելագույն աջակցություն սույն Կոնվենցիայի 5-7-րդ և 9-րդ հոդվածներում նշված հանցագործությունների քրեական հետաքննությունների կամ հանձնման ընթացակարգերի առումով` ներառյալ աջակցությունը դատավարության անցկացման համար անհրաժեշտ և միմյանց մոտ առկա ապացույցներն ստանալու գործում:

2. Կողմերը պետք է իրականացնեն 1-ին կետում նշված իրենց պարտավորությունները` իրենց միջև առկա` փոխադարձ իրավական օգնության մասին ցանկացած պայմանագրի կամ այլ համաձայնագրի համապատասխան: Նման պայմանագրերի կամ համաձայնագրերի բացակայության դեպքում Կողմերը պետք է միմյանց աջակցություն ցուցաբերեն իրենց ազգային օրենքին համապատասխան:

3. Կողմերը պետք է առավելագույնս համագործակցեն միմյանց հետ, հարցում ստացած Կողմի համապատասխան օրենքի, պայմանագրերի, համաձայնագրերի, պայմանավորվածությունների համաձայն, այն հանցագործությունների քրեական հետաքննությունների կամ դատավարության հարցում, որոնց համար իրավաբանական անձը հարցում ներկայացրած Կողմում կարող է պատասխանատվություն կրել` սույն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն:

4. Յուրաքանչյուր Կողմ կարող է դիտարկել լրացուցիչ մեխանիզմների սահմանումը, 10-րդ հոդվածի համաձայն, քրեական, քաղաքացիական կամ վարչական պատասխանատվություն սահմանելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը կամ ապացույցները այլ Կողմերի հետ փոխանակելու նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։