Անցնել բովանդակությանը

Հոդված 19. Հանձնում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Հանձնում

1. Սույն Կոնվենցիայի 5-7-րդ և 9-րդ հոդվածներում նշված հանցագործությունները Կողմերի միջև առկա` հանձնման մասին պայմանագրում պետք է ներառվեն որպես հանձնում պահանջող հանցագործություններ` մինչև սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը: Կողմերը պարտավորվում են նման հանցագործությունները, որպես հանձնում պահանջող հանցագործություններ, հետագայում ընդգրկել իրենց միջև կնքվելիք հանձնման վերաբերյալ ցանկացած համաձայնագրում:

2. Երբ Կողմը, որը հանձնումը պայմանավորում է պայմանագրի առկայությամբ, ստանում է հանձնման հարցում այլ Կողմից, որի հետ չունի հանձնման վերաբերյալ պայմանագիր, հարցում ստացած Կողմը կարող է, եթե այդպես որոշի, սույն Կոնվենցիան համարել որպես հանձնման հիմք սույն Կոնվենցիայի 5-7-րդ և 9-րդ հոդվածներում նշված հանցագործությունների դեպքում: Հանձնումը պետք է ենթակա լինի հարցում ստացած Կողմի օրենքով նախատեսված այլ պայմանների:

3. Կողմերը, որոնք հանձնումը չեն պայմանավորում պայմանագրի առկայությամբ, պետք է ճանաչեն 5-7-րդ և 9-րդ հոդվածներում նշված իրավախախտումները որպես հանձնում ենթադրող իրավախախտումներ, որոնք ենթակա կլինեն հարցում ստացած Կողմի օրենքով նախատեսված այլ պայմանների:

4. Անհրաժեշտության դեպքում Կողմերի միջև հանձնման նպատակներն իրականացնելու համար սույն Կոնվենցիայի 5-7-րդ և 9-րդ հոդվածներում նշված հանցագործությունները պետք է դիտվեն այնպես, իբրև թե դրանք կատարվել են ոչ միայն այն վայրում, որտեղ տեղի են ունեցել, այլև 14-րդ հոդվածին համապատասխան իրավասություն սահմանած Կողմերի տարածքներում:

5. Կողմերի միջև կնքված` հանձնման վերաբերյալ բոլոր պայմանագրերի և համաձայնագրերի դրույթները, կապված սույն Կոնվենցիայի 5-7-րդ և 9-րդ հոդվածներում նշված հանցագործությունների հետ, պետք է Կողմերի միջև համարվեն փոփոխման ենթակա այն չափով, որքանով դրանք չեն համապատասխանում սույն Կոնվենցիային:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։