Անցնել բովանդակությանը

Հոդված 21. Խտրականության վերաբերյալ պայմանը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. Խտրականության վերաբերյալ պայմանը

1. Սույն Կոնվենցիայում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես հանձնելու կամ փոխադարձ իրավական օգնություն տրամադրելու պարտավորություն, եթե հարցում ստացած Կողմը կարևոր հիմքեր ունի ենթադրելու, որ 5-7-րդ և 9-րդ հոդվածներում նշված հանցագործությունների համար հանձնման կամ նման հանցագործությունների վերաբերյալ փոխադարձ իրավական օգնության հարցումը արվել են անձին դատական կարգով հետապնդելու կամ պատժելու նպատակով` այդ անձի ռասայական, կրոնական, քաղաքացիական, էթնիկ պատկանելության կամ քաղաքական կարծիքի հիման վրա, կամ եթե հարցման բավարարումը կվատթարացնի անձի վիճակը այս պատճառներից յուրաքանչյուրի առկայության դեպքում:

2. Սույն Կոնվենցիայում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես հանձնելու պարտավորություն, եթե անձին, որը հանդիսանում է հանձնման խնդրանքի սուբյեկտ, խոշտանգումների կամ անմարդկային կամ ստորացնող վերաբերմունքի կամ պատժի վտանգ է սպառնում:

3. Սույն Կոնվենցիայում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես հանձնելու պարտավորություն, եթե հանձնման խնդրանքի սուբյեկտ հանդիսացող անձին մահապատժի վտանգ է սպառնում, կամ եթե հարցում ստացած Կողմի օրենքը չի նախատեսում ցմահ բանտարկություն, սպառնում է ցմահ բանտարկություն` առանց պայմանական վաղաժամ ազատ արձակման հնարավորության, բացառությամբ այն դեպքերի, երբ հարցում ստացած Կողմը հանձնման վերաբերյալ համապատասխան պայմանագրերի ներքո պարտավոր է հանձնել, և եթե հարցում ներկայացրած Կողմը բավարար երաշխիքներ է ներկայացնում հարցվող Կողմին առ այն, որ հարցում ստացած Կողմը չի դատապարտի մահապատժի կամ դատապարտելու դեպքում չի կիրառի այն, կամ տվյալ անձը չի դատապարտվի ցմահ բանտարկության` առանց վաղաժամ ազատ արձակվելու հնարավորության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։