Հոդված 24. Կոնվենցիային միանալը
Հոդված 24. Կոնվենցիային միանալը
1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Կոնվենցիայի Կողմերի հետ խորհրդակցելուց և նրանց միաձայն համաձայնությունն ստանալուց հետո կարող է հրավիրել Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող և դրա մշակմանը չմասնակցած ցանկացած Պետություն` միանալու սույն Կոնվենցիային: Որոշումը պետք է ընդունվի Եվրոպայի խորհրդի Կանոնակարգի 20.դ հոդվածով նախատեսված մեծամասնությամբ և այն Կողմերի ներկայացուցիչների միաձայն քվեարկությամբ, որոնք իրավունք ունեն մասնակցելու Նախարարների կոմիտեի աշխատանքներին:
2. Վերոհիշյալ 1-ին կետի համաձայն Կոնվենցիային միացող յուրաքանչյուր Պետության համար Կոնվենցիան պետք է ուժի մեջ մտնի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից երեք ամսվա ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը: