Հոդված 30. Կողմերի խորհրդակցություն
Հոդված 30. Կողմերի խորհրդակցություն
1. Կողմերը պետք է պարբերաբար խորհրդակցեն` նպատակ ունենալով.
ա) առաջարկություններ անել սույն Կոնվենցիայի արդյունավետ օգտագործումն ու կիրառումը հեշտացնելու և կատարելագործելու վերաբերյալ, ներառյալ սույն Կոնվենցիայի շրջանակներում կատարված ցանկացած հայտարարությանն առնչվող խնդիրների և հետևանքների վերհանումը,
բ) ձևակերպել կարծիք հանձնումից հրաժարվելու համաձայնության մասին, որը վերաբերում է իրենց` համաձայն 20-րդ հոդվածի 8-րդ կետի,
գ) փոփոխություններ առաջարկել սույն Կոնվենցիայում` 27-րդ հոդվածի համաձայն,
դ) ձևակերպել իրենց կարծիքը սույն Կոնվենցիայի ցանկացած փոփոխության մասին, որը վերաբերում է իրենց` 27-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն,
ե) արտահայտել իրենց կարծիքը սույն Կոնվենցիայի կիրառման հետ կապված ցանկացած հարցի շուրջ և դյուրացնել տեղեկատվության փոխանակումը նշանակալի իրավական, քաղաքական կամ տեխնոլոգիական զարգացումների վերաբերյալ:
2. Կողմերի Խորհրդակցությունը պետք է գումարվի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի կողմից ցանկացած ժամանակ, երբ վերջինս դա անհրաժեշտ կհամարի, և ցանկացած ժամանակ, երբ Կողմերի մեծամասնությունը կամ Նախարարների կոմիտեն կպահանջի:
3. Կողմերը պետք է աջակցություն ստանան Եվրոպայի խորհրդի քարտուղարության կողմից` իրենց պարտականությունները սույն հոդվածի համաձայն կատարելու առնչությամբ: