Հոդված 32. Ծանուցում
Հոդված 32. Ծանուցում
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը պետք է ծանուցի Եվրոպայի խորհրդի անդամ Պետություններին, Եվրոպական համայնքին, Կոնվենցիայի մշակմանը մասնակցած` անդամ չհանդիսացող Պետություններին, ինչպես նաև ցանկացած Պետության, որը միացել է կամ հրավիրվել է` միանալու սույն Կոնվենցիային.
ա) ցանկացած ստորագրման,
բ) ցանկացած վավերագրի, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթ ի պահ հանձնելու,
գ) 23-րդ հոդվածի համաձայն` սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ցանկացած ժամկետի,
դ) 1-ին հոդվածի 2-րդ կետի, 22-րդ հոդվածի 4-րդ կետի և 25-րդ հոդվածի համաձայն արված հայտարարությունների, և
ե) սույն Կոնվենցիային վերաբերող որևէ այլ գործողության, ծանուցման կամ հաղորդագրության մասին:
Ի հավաստումն որի` ներքոստորագրյալները, պատշաճորեն լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Վարշավայում 2005թ. մայիսի 16-ին, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով. ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են, մեկ օրինակով, որը պետք է ի պահ տրվի Եվրոպայի խորհրդի արխիվին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը պետք է վավերացված պատճենները փոխանցի Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ Պետության, Եվրոպական համայնքին, սույն Կոնվենցիայի մշակմանը մասնակցած` անդամ չհանդիսացող Պետություններին, ինչպես նաև դրան միանալու հրավիրված յուրաքանչյուր Պետության:
Հավելված
1. 1970թ. դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված «Օդանավերի անօրինական զավթումների մասին» կոնվենցիա
2. 1971թ. սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին» կոնվենցիա
3. 1973թ. դեկտեմբերի 14-ին Նյու Յորքում ստորագրված «Միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց, այդ թվում` դիվանագիտական գործակալների դեմ կատարվող հանցագործությունները կանխելու և պատժելու մասին» կոնվենցիա
4. 1979թ. դեկտեմբերի 17-ին Նյու Յորքում ստորագրված «Պատանդներ վերցնելու դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիա
5. 1980թ. մարտի 3-ին Վիեննայում ստորագրված «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիա
6. 1988թ. փետրվարի 24–ին Մոնրեալում ստորագրված «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին» կոնվենցիայի «Միջազգային օդանավակայաններում բռնության անօրինական ձեռնարկումների դեմ պայքարելու մասին» արձանագրություն
7. 1988թ. մարտի 10-ին Հռոմում ստորագրված «Ծովային նավագնացության անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների դեմ պայքարի մասին» կոնվենցիա
8. 1988թ. մարտի 10-ին Հռոմում ստորագրված «Մայրցամաքային ելուստի վրա տեղակայված նավամատույցի անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների դեմ պայքարի մասին» արձանագրություն
9. 1997թ. դեկտեմբերի 15-ին Նյու Յորքում ստորագրված «Ահաբեկչական ռմբահարումների դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիա
10. 1999թ. դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում ստորագրված «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիա
Հայաստանի Հանրապետության առարկությունը
«Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված հայտարարության դեմ
Ադրբեջանի Հանրապետության կողմից 2005 թվականի մայիսի 16-ին ստորագրված «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վերաբերյալ կատարված հայտարարության վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է.
Ադրբեջանի Հանրապետությունը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը` հակամարտության պատճառների և հետևանքների առումով. հակամարտությունը ծագել է Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքի ճնշմանն ուղղված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով, որին հաջորդել է լայնածավալ ռազմական ագրեսիան` ընդդեմ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Դրա հետևանքով Ադրբեջանի Հանրապետությունը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ:
Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2016թ. դեկտեմբերի 1-ին