Հոդված 9. Օժանդակ հանցագործություններ
Հոդված 9. Օժանդակ հանցագործություններ
1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել հետևյալ գործողությունները ազգային օրենսդրությամբ որպես քրեական հանցագործություն ճանաչելու համար.
ա) սույն Կոնվենցիայի 5-7-րդ հոդվածներում հիշատակված հանցագործությանը հանցակից լինելը,
բ) սույն Կոնվենցիայի 5-7-րդ հոդվածներում հիշատակված հանցագործության կազմակերպումը կամ այլ անձանց ուղղորդումը,
գ) սույն Կոնվենցիայի 5-7-րդ հոդվածներում հիշատակված ընդհանուր նպատակով գործող անձանց խմբի կողմից մեկ կամ ավելի հանցագործությունների իրականացմանն աջակցումը: Նման աջակցությունը պետք է լինի դիտավորյալ /կամ կանխամտածված/ և.
- պետք է կատարված լինի խմբի հանցավոր գործունեության կամ հանցավոր նպատակների ծավալման նպատակով, երբ նման գործունեությունը կամ նպատակը ներառում է սույն Կոնվենցիայի 5-7-րդ հոդվածներում հիշատակված հանցագործության իրականացում, կամ
- պետք է կատարված լինի խմբի կողմից սույն Կոնվենցիայի 5-7-րդ հոդվածներում հիշատակված հանցագործությունն իրականացնելու դիտավորության վերաբերյալ իրազեկված լինելով:
2. Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել 6-րդ և 7-րդ հոդվածներում հիշատակված հանցագործություն կատարելու փորձը իր ազգային օրենսդրությամբ կամ դրան համապատասխան քրեական հանցագործություն ճանաչելու համար: