Հոդված 12
Հոդված 12
Մերժումը
1) [Մերժման իրավունք] Ցանկացած նշված Պայմանավորվող կողմի գերատեսչություն, եթե այդ Պայմանավորվող կողմի օրենքով սահմանված պահպանության տրամադրման պայմանները բավարարված չեն միջազգային գրանցման առարկա հանդիսացող արդյունաբերական նմուշներից մեկի կամ բոլորի նկատմամբ, կարող է մասնակիորեն կամ ամբողջապես մերժել միջազգային գրանցման գործողությունը վերը նշված Պայմանավորվող կողմի տարածքում` պայմանով, որ ոչ մի գերատեսչություն չի կարող միջազգային գրանցման որևէ գործողություն մերժել մասնակիորեն կամ ամբողջապես` հիմք ընդունելով այն, որ սույն Ակտով կամ Կանոնակարգով նախատեսված կամ դրանք լրացնող, կամ դրանցից տարբերվող միջազգային հայտի ձևի կամ բովանդակության վերաբերյալ պահանջները բավարարված չեն այդ Պայմանավորվող կողմի օրենքով։
2) [Մերժման մասին ծանուցումը] ա) Նախատեսված ժամկետում Միջազգային բյուրոյին ուղարկված ծանուցմամբ Գերատեսչությունը պետք է հաղորդի միջազգային գրանցման գործողության մերժման մասին։
բ) Մերժման մասին ցանկացած ծանուցում պետք է պարունակի մերժման բոլոր հիմնավորումները։
3) [Մերժման ծանուցման փոխանցումը. պաշտպանության միջոցները] ա) Միջազգային բյուրոն, առանց հապաղելու, մերժման մասին ծանուցման պատճենը պետք է ուղարկի սեփականատիրոջը։
բ) Սեփականատերն օգտվում է այն նույն միջոցներից, որոնցից կօգտվեր, եթե միջազգային գրանցման առարկա հանդիսացող ցանկացած արդյունաբերական նմուշի մերժման մասին հաղորդում կատարած գերատեսչության համար կիրառելի օրենքին համապատասխան` պահպանության ենթակա հայտի առարկա հանդիսացած լիներ։ Այդպիսի միջոցները պետք է առնվազն ներառեն կրկնակի փորձաքննության կամ մերժման վերանայման կամ մերժման բողոքարկման հնարավորություն։
4) [Մերժումը հետ վերցնելը] Ցանկացած մերժում կարող է ցանկացած ժամանակ մասնակիորեն կամ ամբողջությամբ հետ վերցվել այն գերատեսչության կողմից, որն ուղարկել է մերժումը։