Անցնել բովանդակությանը
Գլուխ I · ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՅՏ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՆՑՈՒՄ

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Անճշտությունների ուղղումը

1) [Միջազգային հայտի փորձաքննությունը] Եթե Միջազգային բյուրոն գտնում է, որ հայտը Միջազգային բյուրոյի կողմից ստացվելու պահին չի համապատասխանում սույն Ակտի և Կանոնակարգի պահանջներին, ապա հայտատուին առաջարկվում է սահմանված ժամկետում կատարել պահանջվող ուղղումները։

2) [Չուղղված անճշտությունները] ա) Եթե հայտատուն սահմանված ժամկետում չի արձագանքում առաջարկին, ապա միջազգային հայտը, «բ» ենթակետի համաձայն, համարվում է հետ վերցված։

բ) Այն դեպքում, երբ անճշտությունը վերաբերում է 5(2) հոդվածին կամ հատուկ պահանջին, ինչի մասին Պայմանավորվող կողմը Կանոնակարգի համաձայն ծանուցել է Գլխավոր տնօրենին, և հայտատուն նախատեսված ժամկետում չի կատարում առաջարկը, համարվում է, որ միջազգային հայտն իր մեջ չի պարունակում տվյալ Պայմանավորվող կողմի նշումը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։