Հոդված 16
Հոդված 16
Միջազգային գրանցումներին վերաբերող փոփոխությունների և այլ տեղեկությունների մասին գրառում կատարելը
1) [Փոփոխությունների և այլ տեղեկությունների մասին գրառում կատարելը] Միջազգային բյուրոն նախատեսված ձևով միջազգային գրանցամատյանում պետք է գրանցի.
(i) միջազգային գրանցման սեփականատիրոջը վերաբերող ցանկացած փոփոխություն՝ ցանկացած կամ բոլոր` նշված Պայմանավորվող կողմերի և միջազգային գրանցման առարկա հանդիսացող արդյունաբերական նմուշներից ցանկացածի կամ բոլորի վերաբերյալ` պայմանով, որ նոր սեփականատերը միջազգային հայտ ներկայացնել իրավունք ունի` 3-րդ հոդվածին համապատասխան.
(ii) սեփականատիրոջ անվան կամ հասցեի ցանկացած փոփոխություն.
(iii) հայտատուի կամ սեփականատիրոջ ներկայացուցչի նշանակումը և այդ ներկայացուցչին վերաբերող ցանկացած այլ համապատասխան փաստ.
(iv) սեփականատիրոջ կողմից միջազգային գրանցման ցանկացած չեղյալ հայտարարում՝ նշված Պայմանավորվող կողմերից ցանկացածի կամ բոլորի վերաբերյալ.
(v) սեփականատիրոջ կողմից նշված Պայմանավորվող կողմերից ցանկացածի կամ բոլորի վերաբերյալ միջազգային գրանցման ցանկացած սահամանափակում՝ մինչև միջազգային գրանցման առարկա հանդիսացող մեկ կամ մի քանի արդյունաբերական նմուշներ.
(vi) նշված Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից այդ Պայմանավորվող կողմի տարածքում ցանկացած միջազգային գրանցման ուժը կորցնելու ճանաչում միջազգային գրանցման առարկա հանդիսացող արդյունաբերական նմուշներից ցանկացածի կամ բոլորի նկատմամբ.
(vii) միջազգային գրանցման առարկա հանդիսացող արդյունաբերական նմուշներից ցանկացածի կամ բոլորի նկատմամբ եղած իրավունքներին վերաբերող ցանկացած այլ համապատասխան փաստ, որը նշված է Կանոնակարգերում։
2) [Միջազգային գրանցամատյանում գրառման գործողությունը] 1-ին կետի i, ii, iv, v, vi և vii ենթակետերում նշված ցանկացած գրառում պետք է ունենա գործողության այն նույն ուժը, որը կունենար, եթե արված լիներ Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի գրանցամատյանում, բացառությամբ այն դեպքի, երբ Պայմանավորվող կողմը հայտարարագրով կծանուցի Գլխավոր տնօրենին այն մասին, որ 1-ին կետի i ենթակետում նշված գրառումը այդ ուժը չի ունենա տվյալ Պայմանավորվող կողմի տարածքում, քանի դեռ այդ Պայմանավորվող կողմի գերատեսչությունը չի ստացել այդ հայտարարագրում նշված հայտարարություններն ու փաստաթղթերը։
3) [Տուրքերը] 1-ին կետին համապատասխան կատարված ցանկացած գրառում կարող է ենթակա լինել տուրքի վճարման։
4) [Հրապարակումը] Միջազգային բյուրոն պետք է հրապարակի ծանուցում 1-ին կետին համապատասխան կատարված ցանկացած գրառման վերաբերյալ։ Նա ծանուցման հրապարակման մեկ օրինակ պետք է ուղարկի շահագրգիռ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի գերատեսչության։