Հոդված 22
Հոդված 22
Միջազգային բյուրոն
1) [Վարչական առաջադրանքները] ա) Միջազգային գրանցումը և դրան առնչվող պարտականությունները, ինչպես նաև Միությանը վերաբերող մյուս բոլոր վարչական առաջադրանքները պետք է իրականացվեն Միջազգային բյուրոյի կողմից։
բ) Մասնավորապես, Միջազգային բյուրոն պետք է նախապատրաստի նիստերը և կատարի Վեհաժողովի և փորձագետների կոմիտեների և աշխատանքային այնպիսի խմբերի քարտուղարության պարտականությունները, որոնք կարող են ստեղծվել Վեհաժողովի կողմից:
2) [Գլխավոր տնօրենը] Գլխավոր տնօրենը պետք է հանդիսանա Միության գլխավոր գործադիր անձը և ներկայացնի Միությունը:
3) [Վեհաժողովի հանդիպումներից բացի` այլ հանդիպումները] Գլխավոր տնօրենը պետք է գումարի Վեհաժողովի կողմից ստեղծված ցանկացած հանձնաժողով և աշխատանքային խումբ և մնացած բոլոր հանդիպումները, որոնք առնչվում են Միության համար հետաքրքրություն ներկայացնող հարցերին։
4) [Միջազգային բյուրոյի դերը Վեհաժողովում և այլ հանդիպումներում] ա) Գլխավոր տնօրենը և նրա կողմից նշանակված անձինք առանց ձայնի իրավունքի պետք է մասնակցեն Վեհաժողովի, նրա կողմից ստեղծված հանձնաժողովների և աշխատանքային խմբերի բոլոր հանդիպումներին և Միության հովանավորությամբ` Գլխավոր տնօրենի կողմից հրավիրված ցանկացած այլ հանդիպման։
բ) Գլխավոր տնօրենը կամ Գլխավոր տնօրենի կողմից նշանակված աշխատակազմի որևէ պետք է ex օfficiօ հանդիսանա Վեհաժողովի ու հանձնաժողովների և աշխատանքային խմբերի, ինչպես նաև «ա» ենթակետում նշված այլ հանդիպումների քարտուղար։
5) [Խորհրդաժողովներ] ա) Միջազգային բյուրոն պետք է, Վեհաժողովի ցուցումների համաձայն, նախապատրաստի ցանկացած վերանայման խորհրդաժողով։
բ) Միջազգային բյուրոն կարող է վերը նշված նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ խորհրդակցել միջկառավարական կազմակերպությունների, միջազգային և ազգային հասարակական կազմակերպությունների հետ։
գ) Գլխավոր տնօրենը և Գլխավոր տնօրենի կողմից նշանակված անձինք առանց ձայնի իրավունքի պետք է մասնակցեն վերանայման խորհրդաժողովների քննարկումներին։
6) [Այլ առաջադրանքներ] Միջազգային բյուրոն պետք է իրականացնի սույն Ակտին առնչվող ցանկացած այլ առաջադրանք։