Հոդված 9
Հոդված 9
Միջազգային հայտի ներկայացման թվականը
1) [Ուղղակիորեն ներկայացված միջազգային հայտ] Եթե միջազգային հայտը ներկայացվում է ուղղակիորեն Միջազգային բյուրո, ապա, 3-րդ կետի համաձայն, ներկայացման թվական է համարվում այն թվականը, երբ Միջազգային բյուրոն ստացել է միջազգային հայտը։
2) [Անուղղակիորեն ներկայացված միջազգային հայտ] Եթե միջազգային հայտը ներկայացված է հայտատուի Պայմանավորվող կողմի գերատեսչության միջոցով, ապա ներկայացման թվականը որոշվում է սահմանված կարգով։
3) [Որոշ անճշտություններով միջազգային հայտ] Եթե միջազգային հայտը Միջազգային բյուրոյի կողմից ստացվելու թվականին իր մեջ անճշտություն ունի, որը համարվում է միջազգային հայտի ներկայացման թվականի հետաձգում ենթադրող անճշտություն, ապա ներկայացման թվական է համարվում այն թվականը, երբ Միջազգային բյուրոն ստանում է դրա ուղղումը։