Հոդված 28
Հոդված 28
Վավերացման և միացման ուժի մեջ մտնելու թվականը
1) [Փաստաթղթեր, որոնք պետք է հաշվի առնվեն] Սույն հոդվածի նպատակով հաշվի են առնվում միայն 27.1-ին հոդվածում նշված պետությունների կամ միջկառավարական կազմակերպությունների կողմից ի պահ հանձնված և 27.3-րդ հոդվածին համապատասխան գործողության թվական ունեցող վավերագրերը կամ միանալու փաստաթղթերը։
2) [Սույն Ակտի ուժի մեջ մտնելը] Սույն Ակտը պետք է ուժի մեջ մտնի երեք ամիս անց այն բանից հետո, երբ վեց պետություններ ի պահ են հանձնել իրենց վավերագրերը կամ միանալու մասի փաստաթղթերը` պայմանով, որ, համաձայն Միջազգային բյուրոյի կողմից հավաքած ամենավերջին տարեկան վիճակագրության, այդ պետություններից առնվազն երեքը կատարել են ստորև բերված պայմաններից առնվազն մեկը.
(i) շահագրգիռ պետությունում կամ դրա նկատմամբ արդյունաբերական նմուշի պահպանության առնվազն 3000 հայտ է ներկայացվել, կամ
(ii) շահագրգիռ պետությունում կամ դրա նկատմամբ արդյունաբերական նմուշի պահպանության առնվազն 1000 հայտ է ներկայացվել օտարերկրյա քաղաքացիների կողմից։
3) [Վավերացման կամ միանալու ուժի մեջ մտնելը] ա) Ցանկացած պետություն կամ միջկառավարական կազմակերպություն, որն իր վավերագիրը կամ միանալու փաստաթուղթն ի պահ է հանձնել սույն Ակտն ուժի մեջ մտնելուց երեք ամիս առաջ կամ ավելի, պետք է պարտավորված լինի սույն Ակտով սույն Ակտն ուժի մեջ մտնելու թվականից։
բ) Ցանկացած այլ պետություն կամ միջկառավարական կազմակերպություն պետք է պարտավորված լինի սույն Ակտով վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու թվականից երեք ամիս հետո կամ այդ փաստաթղթում նշված ցանկացած ավելի ուշ թվականի։