Հոդված 6
Հոդված 6
Առաջնայնությունը
1) [Առաջնայնությանը հավակնելը] ա) Միջազգային հայտը կարող է ներառել դիմում, որով, Փարիզյան կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն, առաջնայնություն է պահանջվում մեկ կամ մի քանի ավելի վաղ հայտերով, որոնք ներկայացվել են այդ Կոնվենցիայի մասնակից կամ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ ցանկացած պետությունում կամ այդ պետության համար։
բ) Կանոնակարգը կարող է սահմանել, որ «ա» ենթակետում նշված դիմումը կարող է ուղարկվել միջազգային հայտը ներկայացնելուց հետո։ Այդ դեպքում Կանոնակարգով պետք է սահմանվի այն վերջնաժամկետը, մինչև երբ այդ դիմումը պետք է ներկայացվի։
2) [Միջազգային հայտը որպես հիմք առաջնայնությանը հավակնելու համար] Միջազգային հայտը պետք է, այն ներկայացման թվականի դրությամբ և անկախ դրա հետագա ճակատագրից, համարժեք լինի կանոնավոր ներկայացմանը՝ Փարիզյան կոնվենցիայի 4-րդ հոդվածի իմաստով։