Անցնել բովանդակությանը
Գլուխ I · ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՅՏ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՆՑՈՒՄ

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Նմուշի միասնությանը վերաբերող հատուկ պահանջներ

1) [Հատուկ պահանջների մասին ծանուցում] Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմը, որի օրենքը սույն Ակտին կողմ դառնալու թվականին պահանջում է, որ այն նմուշները, որոնք միևնույն հայտի առարկան են հանդիսանում, համապատասխանեն նմուշի միասնության, արտադրության միասնության կամ օգտագործման միասնության պահանջներին կամ պատկանեն իրերի նույն լրակազմին կամ համադրությանը, կամ պահանջում է, որ միայն մեկ ինքնուրույն և հստակ նմուշ կարող է լինել մեկ հայտի մեջ, կարող է հայտարարագրով այդ մասին համապատասխանաբար ծանուցել Գլխավոր տնօրենին։ Այնուամենայնիվ, այդպիսի ոչ մի հայտարարագիր չպետք է ազդի հայտատուի իրավունքի վրա՝ ներառել երկու կամ ավելի արդյունաբերական նմուշներ մեկ հայտում՝ համաձայն 5(4) հոդվածի, եթե նույնիսկ հայտում նշված է այն Պայմանավորվող կողմը, որը ներկայացրել է հայտարարագիրը։

2) [Հայտարարագրի գործողությունը] Ցանկացած այդպիսի հայտարարագիր պետք է այն ներկայացրած Պայմանավորվող կողմի գերատեսչությանը հնարավորություն տա 12(1) հոդվածի համաձայն մերժելու միջազգային գրանցման գործողությունը, մինչև այդ Պայմանավորվող կողմի ծանուցման պահանջներին համապատասխանության բերելը։

3) [Գրանցման զատման դեպքում վճարման ենթակա լրացուցիչ տուրքեր] Եթե 2-րդ կետի համաձայն մերժման մասին ծանուցումը ստացվելուց հետո ծանուցման մեջ նշված հիմքերը վերացնելու նպատակով միջազգային գրանցման զատման համար միջնորդություն է ներկայացվում շահագրգիռ գերատեսչության մոտ, ապա այդ գերատեսչությունը պետք է լիազորված լինի տուրք գանձելու յուրաքանչյուր լրացուցիչ միջազգային հայտի համար, որն անհրաժեշտ կլինի մերժման այդ հիմքերը վերացնելու համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։