Անցնել բովանդակությանը
Գլուխ I · ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՅՏ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՆՑՈՒՄ

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

Ուժը կորցնելը

1) [Պաշտպանության հնարավորության պահանջ] Նշված Պայմանավորվող կողմի իրավասու մարմինները չեն կարող հայտարարել այդ Պայմանավորվող կողմի տարածքում միջազգային գրանցման գործողությունը մասնակիորեն կամ ամբողջապես ուժը կորցրած ճանաչելու մասին` առանց սեփականատիրոջը իր իրավունքները պաշտպանելու համար բավարար ժամանակ տրամադրելու։

2) [Ուժը կորցրած ճանաչելու մասին ծանուցումը] Այն Պայմանավորվող կողմի գերատեսչությունը, որի տարածքում միջազգային գրանցման ուժը կորցրած է ճանաչվել, պետք է այդ մասին տեղյակ լինելու դեպքում այդ մասին ծանուցի Միջազգային բյուրոյին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։